«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնները» և «Սակագների մասին կանոնները» գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/76 Ա
08.02.2019
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնները» և «Սակագների մասին կանոնները» գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 06-ի թիվ 5 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության 29.01.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 17.01.2019թ-ին նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ը և «Սակագների մասին կանոններ»-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ