«Ամերիաբանկ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/75 Ա
08.02.2019
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 10,000,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 50,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5,000,000 եվրո ծավալով՝ 100 եվրո անվանական արժեքով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 6-ի թիվ 6 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 10,000,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 50,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5,000,000 եվրո ծավալով՝ 100 եվրո անվանական արժեքով, արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ