«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/71 Ա

06.02.2019

«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 04.02.2019թ. թիվ 03 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (06.02.2019թ. արձանագրություն թիվ 5) եզրակացությունը և քննարկելով «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 11.01.2019թ., 15.01.2019թ., 23.01.2019թ. 01.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնում գրանցված Արտակ Միրզոյանին:
2. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Քաջիկ Խաչատրյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ