«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/401 Ա
16.10.2024
«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Կասեցնել «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հովհաննես Խաչատրյան