«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/70 Ա
06.02.2019
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (06.02.2019թ. արձանագրություն թիվ 5) և քննարկելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 22.01.2019թ. և 05.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Աստղիկ Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ