«ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/69 Ա

06.02.2019

«ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի եզրակացությունը (06.02.2019թ., արձանագրություն թիվ 5) և քննարկելով «ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն ՍՊԸ-ի՝ 21.01.2019թ., 23.01.2019թ. և 05.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն ՍՊԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Արմենուհի Ոսկանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ