«Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/68 Ա

06.02.2019

«Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը և 96-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.02.2019թ. արձանագրություն թիվ 5) և «Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության 21.01.2019թ., 29.01.2019թ. և 04.02.2019թ. միջնորդագրերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Հայկ Ավագյանին:
2. «Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Հայկ Ավագյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ