ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/66 Ա
06.02.2019
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (06.02.2019թ. արձանագրություն թիվ 5) եզրակացությունը, քննարկելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 29.01.2019թ. և 04.02.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ԱՐԱՐԱՏՅԱՆ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ալեքսանդր Օգանեսովին:
2. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Բաղրամյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Մարտին Թորոսյանին:
3. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Բյուզանդ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Էդգար Ավագյանին:
4. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Խորենացի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վիգեն Բայբուրցյանին:
5. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Գորիս մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հարություն Ծատրյանին:
6. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ԱՐԱՐԱՏՅԱՆ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գագիկ Գևորգյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ