«ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/60 Ա
05.02.2019
«ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ
ՈՒսումնասիրելով «ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2019 թվականի փետրվարիի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համաձայնություն տալ «ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ