«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/55 Ա

01.02.2019

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 85-րդ կետի 3-րդ ենթակետը և 72-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (30.01.2019թ. արձանագրություն թիվ 4) եզրակացությունը, ինչպես նաև քննարկելով «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի 14.01.2019թ., 18.01.2019թ., 23.01.2019թ., 30.01.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Վահան Աբրահամյանին:
2. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Հասմիկ Ղուկասյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ է մինչև 01.02.2020թ.:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ