«ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/48 Ա

30.01.2019

«ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (30.01.2019թ. արձանագրություն թիվ 4) եզրակացությունը և քննարկելով «ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 28.12.2018թ., 16.01.2019թ., 21.01.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնում գրանցված Արշալույս Սահակյանին:
2. «ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնում գրանցել Արտակ Փաշինյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ