«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/47 Ա

30.01.2019

«Արցախբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (30.01.2019թ. արձանագրություն թիվ 4) եզրակացությունը և քննարկելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի՝ 10.01.2019թ. և 25.01.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «Արցախբանկ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Լիանա Հակոբյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ