«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/44 Ա

29.01.2019

«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և քննարկելով «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կետի 23.01.2019թ. դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կետում (լիցենզիա թիվ 837, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ.Խուդյակովի 214/1) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը և այդ մասին տեղեկացնել Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման առաջին բաժնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ