«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/31 Ա

23.01.2019

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.01.2019թ. արձանագրություն թիվ 3) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 15.01.2019թ. էլեկտրոնային միջնորդագիրը`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ֆրանց-Յոզեֆ Ֆլոզբախին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ