Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/30 Ա

23.01.2019

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (16.01.2019թ. արձանագրություն թիվ 2) եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի 14.12.2018թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 13-Լ որոշմամբ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ