«ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/29 Ա

23.01.2019

«ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

ՈՒսումնասիրելով «ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2018 թվականի դեկտեմբերի 5-ին և 2019 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կողմից 2018 թվականի 2018 թվականի դեկտեմբերի 5-ին և 2019 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ