«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/28 Ա

23.01.2019

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (23.01.2019թ. արձանագրություն թիվ 3) եզրակացությունը և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 09.01.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը,


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «Արդշինբանկ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Վիկտոր Մելքումյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ