«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ Մարալիկի ներկայացուցչությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/22 Ա

23.01.2019

«ԱՐԵԳԱԿ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության  Մարալիկի ներկայացուցչությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1 կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (23.01.2019թ. արձանագրություն թիվ 3) և քննարկելով և «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 15.01.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության Մարալիկի ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ