«ԱՐ ԷԹ» ՓԲԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/16 Ա

17.01.2019

«ԱՐ ԷԹ» ՓԲԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու վերաբերյալ

ՈՒսումնասիրելով «ԱՐ ԷԹ» ՓԲԸ գրավատան (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2018 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները (նոր խմբագրությամբ) և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ԱՐ ԷԹ» ՓԲԸ գրավատան կողմից (լիցենզիա ԳԳ-Ե 184) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ