«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/13 Ա

16.01.2019

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (16.01.2019թ. արձանագրություն թիվ 2) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 14.01.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահե Հերթեցյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ