«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/10 Ա

16.01.2019

«Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 2019 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 1/125Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունվարի 16-ի թիվ 2 արձանագրություն)`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 1/125Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ