«Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/09 Ա

15.01.2019

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին  

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (11.01.2019թ. արձանագրություն թիվ 1) եզրակացությունը և քննարկելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 27.12.2018թ. միջնորդագիրը եւ կից փաստաթղթերը,


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Թույլատրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գ. Տաթևացու 9» հասցեում գտնվող տարածքից 472.3 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մինչև 31.12.2019թ.:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ