«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում Ռեյներ Մյուլեր-Հանկեին գրանցելու կասեցված ժամկետը վերսկսելու և գրանցելու դիմումին ընթացք չտալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/03 Ա

09.01.2019

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում Ռեյներ Մյուլեր-Հանկեին գրանցելու կասեցված ժամկետը վերսկսելու և գրանցելու դիմումին ընթացք չտալու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 139-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (09.01.2018թ. արձանագրություն թիվ 1) եզրակացությունը և քննարկելով «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 02.10.2018թ., 18.10.2018թ. և 28.12.2018թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված դիմումները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերսկսել «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում Ռեյներ Մյուլեր-Հանկեին գրանցելու ժամկետը:
2. Ռեյներ Մյուլեր-Հանկեին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցելու դիմումին ընթացք չտալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ            ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ