«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/389 Ա
09.10.2024
«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (09.10.2024թ. թիվ 42 արձանագրություն) և «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ 02.09.2024թ. և 10.09.2024թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Աննա Վարդիկյանին:
2. «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Շողեր Բարսեղյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ