«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Անդամակցության և շուկայի մասնակցության կանոններ»-ի և «Սակագների մասին կանոններ»-ի փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/388 Ա

09.10.2024

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Անդամակցության և շուկայի մասնակցության կանոններ»-ի և «Սակագների մասին կանոններ»-ի փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 18.08.2023թ., 26.09.2023թ., 17.04.2024թ., 03.05.2024թ., 20.05.2024թ., 31.05.2024թ., 03.06.2024թ., 15.07.2024թ., 26.07.2024թ., 26.08.2024թ. և 26.09.2024թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 10.08.2023թ. և 20.05.2024թ. հաստատված «Սակագների մասին կանոններ»-ի և «Անդամակցության և շուկային մասնակցության կանոններ»-ի փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ