«Հոթ Կրեդիտ» ՍՊԸ գրավատների վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/375 Ա
01.10.2024
«Հոթ Կրեդիտ» ՍՊԸ գրավատների վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատների կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 313 և լիցենզիա թիվ ԳԳ-Ե 339) կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան