«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ», «ԱՐՏԱՇԱՏ» և «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումները թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/371 Ա

25.09.2024

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ», «ԱՐՏԱՇԱՏ» և «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումները թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 40 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի սեպտեմբերի 4-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՏԱՇԱՏ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
3. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
4. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ», «ԱՐՏԱՇԱՏ» և «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումները համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ