«Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց Պլյուս» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու և գործունեության դադարեցումը գրանցված համարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/370 Ա
25.09.2024
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց Պլյուս» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու և գործունեության դադարեցումը գրանցված համարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 40 արձանագրություն) և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության 30.08.2024թ., 18.09.2024թ. և 20.09.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ թույլտվություն «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց Պլյուս» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը:
2. «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց Պլյուս» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ