«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու վերաբերյալ դիմումի կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու և Արամ Մելիքյանին խորհրդի անդամի պաշտոնում գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/369 Ա
25.09.2024
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու վերաբերյալ դիմումի կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու և Արամ Մելիքյանին խորհրդի անդամի պաշտոնում գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 194-րդ կետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 40 արձանագրություն) և «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 1-ին և 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու դիմումի քննության մեկամսյա ժամկետը:
2. Գրանցել Արամ Մելիքյանին «ՀԱՅԷԿՈՆՈԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ կետը գործում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ