«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ սովորական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/368 Ա
25.09.2024
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 485,000 (չորս հարյուր ութսունհինգ հազար) հատ, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացրել է ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 40 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 28-ին ներկայացված (2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված լրացումով) 485,000 (չորս հարյուր ութսունհինգ հազար) հատ, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ