«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/366 Ա

25.09.2024

«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և հաշվի առնելով «ԿՐԵԴԻՏ ԿՈՆՑԵՊՏ» ունիվերսալ վարկային կազմակերպության փակ բաժնետիրական ընկերության 31․07․2024թ․, 06.09.2024թ․ և 13․09․2024թ․ միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպության փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Կևորկ Քահանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ