«Լոմբարդ Պլյուս» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/361 Ա

18.09.2024

«Լոմբարդ Պլյուս» ՍՊԸ գրավատան վարկավորման  ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «Լոմբարդ Պլյուս» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2024 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «Լոմբարդ Պլյուս» ՍՊԸ գրավատան կողմից 2024 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ