«Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/359 Ա

17.09.2024

«Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 38 արձանագրություն), «Մեյջոր Ֆինանս կապիտալ» ՍՊԸ-ի կողմից «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հուլիսի 3-ին և օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 10.07.2024 թ. թիվ 1/268 Ա որոշմամբ կասեցված՝ «Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ