«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/354 Ա
11.09.2024
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2024 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5,000,000 (հինգ միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) եվրո անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2024 թվականի օգոստոսի 2-ին և 27-ին Կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 38 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ին (2024 թվականի օգոստոսի 2-ին և 27-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ