«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/352 Ա

05.09.2024

«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների  փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» ՍՊԸ «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 29.08.2024 թ. և 03․09․2024 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ