«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/347 Ա
04.09.2024
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 15,000,000,000 (տասնհինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 37 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 23-ին (2024 թվականի օգոստոսի 19-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ