«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԳՈԳԱՎԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/327 Ա

21.08.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԳՈԳԱՎԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (21.08.2024թ. թիվ 35 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ 19.07.2024թ․ և 13.08.2024թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ 

Ո ր ո շ ու մ  եմ.

  1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԳՈԳԱՎԱՆ» մասնաճյուղը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

    ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ