Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/312 Ա

14.08.2024

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (14.08.2024թ. թիվ 34 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 06.08.2024թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 22-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման և համագործակցության» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ