«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/305 Ա
07.08.2024
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 33 արձանագրություն) և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ 24.07.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցումից հանել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մուրադ Մուրադյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ