«Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Պրեմիում» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/304 Ա
07.08.2024
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Պրեմիում» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 33 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2024 թվականի հուլիսի 17-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Պրեմիում» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ