«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում Ելենա Զադոյանին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/302 Ա
07.08.2024
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում Ելենա Զադոյանին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ և 226-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 33 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցել Ելենա Զադոյանին «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ