«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Անժելա Բարսեղյանին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/301 Ա

07.08.2024

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Անժելա Բարսեղյանին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 33 արձանագրություն) և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ 23.07.2024թ․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Անժելա Բարսեղյանին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ