«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/299 Ա

07.08.2024

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 3,850,000 (երեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) հատ, 35 (երեսունհինգ) ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հունիսի 6-ին, հունիսի 21-ին և հուլիսի 17-ին ներկայացրել է ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 33 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 13-ին ներկայացված (2024 թվականի հունիսի 6-ին, հունիսի 21-ին և հուլիսի 17-ին ներկայացված լրացումներով) 3,850,000 հատ, 35 ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ