«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐ» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/295 Ա
02.08.2024
«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և հաշվի առնելով «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 30.07.2024թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ