«ՋԻ & ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/293 Ա

31.07.2024

«ՋԻ & ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024թ. հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրություն) և «ՋԻ & ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 01.07.2024թ., 02.07.2024թ., 15.07.2024թ., 18.07.2024թ. և 24.07.2024թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՋԻ & ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ալբերտ Ասատրյանին։
2. «ՋԻ & ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Հասմիկ Հարությունյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:




ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ