«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/292 Ա

31.07.2024

«Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 194-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրություն) և «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Կասեցնել «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արամ Մելիքյանին գրանցելու դիմումի քննության մեկամսյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ