«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/290 Ա

29.07.2024

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը և հաշվի առնելով «Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի հուլիսի 23-ի միջնորդագրերը՝

Որոշում եմ.

1. Գրանցումից հանել «Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Անահիտ Մնացականյանին:
2. «Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Մարինե Դարբինյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ