«ՄԱՆԻՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/287 Ա
24.07.2024
«ՄԱՆԻՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը և 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն) և «ՄԱՆԻՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 27.06.2024թ. և 15.07.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Որոշում եմ.
1. Գրանցումից հանել «ՄԱՆԻՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Սամվել Ավետիսյանին:
2. «ՄԱՆԻՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Էդուարդ Մանուկյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան