«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/286 Ա
24.07.2024
«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Հրազդան» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 26.06.2024թ., 16.07.2024թ., 18.07.2024թ., 19.07.2024թ. և 22.07.2024թ. միջնորդագրերը՝
Որոշում եմ.
1. Գրանցել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Հրազդան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան