«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում Սուրեն Մարգարյանին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/285 Ա
24.07.2024
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում Սուրեն Մարգարյանին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն) և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2024թ.հունիսի 12-ին և 2024թ․ հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Գրանցել Սուրեն Մարգարյանին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան